Արցախի նախագահի հրամանագրով երկու նոր նախարար է նշանակվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշում Սուրեն Արմավիրի Գալստյանին ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նույն օրը նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝  Սուրեն Գալստյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Կամոյի Սաֆարյանը՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար:

Հրանտ Սաֆարյանն զբաղեցնում էր ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը: