Արցախցիները քայլերթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազա

Մի խումբ արցախցիներ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ստեփանակերտում երթ են իրականացնում դեպի օդանավակայան, որի ուղղությամբ տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազան: Այս մասին հայտարարեց «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ հորդորելով, որ աշխատողները աշխատանքի ավարտից հետո միանան իրենց։