Իրանը հայտարարել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մասին

Իրանի իշխանությունները 2023 թվականի հունվարի 18-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն, հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Գալիբաֆը, հաղորդում է ISNA գործակալությունը։

Այժմ, պաշտոնյայի խոսքով, Թեհրանն արտոնյալ առևտրի համաձայնագրի հիման վրա ապրանքներ է փոխանակում միության հետ։ ԵԱՏՄ-ն նաև սակագնային արտոնություններ է տրամադրել 500 տեսակի իրանական ապրանքների համար, մինչդեռ Իրանը ցուցակում ներառել է միության  400 տեսակի ապրանք։