Պուտինը, Փաշինյանը և Ալիևը քննարկել են Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այս մասին Ռուսաստանի նախագահն ասել է երեքշաբթի Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների ժամանակ։ Պուտինի խոսքով՝ եռակողմ խոսակցությունը տեղի է ունեցել նախօրեին՝ դեկտեմբերի 26-ին։

«Մենք ձեզ հետ միասին սկսել ենք (քննարկել- ծան.՝ խմբ.), հաջողվեց նաև երեքով խոսել։ Իհարկե, գլխավոր հարցը իրավիճակի կարգավորումն է Հարավային Կովկասում ընդհանրապես, և հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է Պուտինը՝ խոստանալով մանրամասն քննարկել այդ հարցերը։