Ինչ կարող են անել նախկին նախագահները․ Քաղաքագետ

Ինչ կարող են անել նախկին նախագահները: Կարծում եմ, պետք է վերադառնալ ժամանակին Տեր-Պետրոսյանի կողմից արված առաջարկությանը:

Նախկին նախագահները միասնական հայտարարություն պետք է անեն, որ այլևս իրենք չեն հավակնում իշխանության ու իրենց ռեսուրսներով, բայց ոչ կադրերով, աջակցեն նոր ֆորմատի ստեղծմանը, որից հետո սկսել ռեալ իշխանափոխության գործընթաց:

Պետք է հասկանան, որ իրենք տարանջատող, ոչ թե միավորող գործոններ են և իրենց անցյալի սխալներից մաքրվելու միակ միջոցը դա է:

Նոր ֆորմատում իրենք որևէ ազդեցություն ունենալուց պետք է հրաժարվեն: Իշխանափոխության տեխնիկան հարցերը, տակտիկան ու ստրատեգիան, քննարկման թեմաներ են, լուծումներ միշտ է կարելի գտնել:

Մեզ համար շատ կարևոր է մոտ կես տարի ժամանակ շահել, մինչև մեծ տարածաշրջանում նոր գործընթացներ սկսվեն ու այս ընթացքում անդառնալի կորուստներից խուսափենք:

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից