Ալիևի կողմից ռուս խաղաղապահներին Արցախից հանելու գործը հանձնարարված է ՀՀ իշխանություններին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։

Էդգար Ղազարյանն անդրադառնալով 12 օր շարունակ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Բերձորի միջանցքը փակ պահելուն՝ նշեց․«Ադրբեջանցի «բնապահպանների» մասին չենք խոսում, որովհետև ակնհայտ է, որ դա պետական մակարդակով իրականացված քայլ է։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հետպատերազմյա վերջին շրջանում իրենց բոլոր քայլերը սինքրոն են իրականացնում։ Ռուս խաղաղապահներից դժգոհությունը, քննադատությունն էլ իրենց ընդհանուր պայմանավորվածությունների համատեքստում է, որովհետև ակնհայտ է, որ ռուսների ներկայությունն առաջին հերթին խանգարում է ադրբեջանցիներին, ռուս խաղաղապահներին Արցախից հանելու գործը հանձնարարված է Հայաստանի իշխանություններին՝ Ալիևի կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում