Ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել է
Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել է․
«Հարգելի լրագրողներ և հետաքրքրված անձինք, տեղեկացնում եմ, որ Եսայի Քարամյանի տուժող ճանաչելու մասին որոշումը ստացել ենք և Եսային այսօր հարցաքննվել է:
Նշեմ նաև, որ Եսային տուժող է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնված վարույթի շրջանակներում` հ. 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը:
Ակնկալում ենք արդար քննություն»։