Մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունք չի ընդունվում․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները։

«Ձեռնարկվում են քայլեր, աշխատանքներ են տարվում իրավիճակը կայունացնելու համար։ Նրանց, ովքեր չգիտեն կամ հիմնվում են քաղաքական հայտարարությունների վրա, ուզում եմ հիշեցնել, որ մինչ այդ բազմիցս իրավիճակի սրում է եղել, եղել են խնդիրներ, կողմերը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել, իսկ ռուս խաղաղապահներն արել են ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար, և դա նրանք կարողացել է։ Ուստի մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունք չի ընդունվում»,-ասել է Զախարովան։