Լևոն Տեր-Պետրոսյանը ստենտավորվել է

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց: