Վարանդայում վթարի հետևանքով ադրբեջանցի սպաներ են մեռել

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Վարանդայում այսօր «Մերսեդես» մակնիշի մեքենա է շրջվել։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,  վթարի հետևանքով երկու ադրբեջանցի է մահացել՝ Արազ Նազարովն ու Իլքին Իմդադլին։ Նրանք երկուսն էլ ադրբեջանական զինված ուժերի սպաներ են, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին։