Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ. ԱՀ ՄԻՊ-ի տեսանյութը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակված՝ ներկայացնելով կիսադատարկ խանութները, դեղատները։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Հիշեցնենք, որ  արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: