Ովքե՞ր են Արցախի ընդերքի վրա աչք դրած բրիտանական ընկերության տերերը. Hetq.am

Hetq.am-ը գրում է՝ չնայած «Anglo Asian Mining»-ը հիմնադրվել է 2004 թ. սեպտեմբերին Լոնդոնում, որտեղ մինչ օրս իրավաբանորեն հաշվառված է, նրա գործունեության հասցեն Բաքուն է, ավելին՝ մինչեւ այս տարվա հունվար ամիսը բրիտանական ընկերությունը հանքարդյունաբերական գործունեություն է ծավալել բացառապես Ադրբեջանում:

Բանն այն է, որ այս տարվա հունվարին «Anglo Asian Mining»-ն ավարտին է հասցրել կանադական «Libero Copper & Gold Corporation»-ում 19,8 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու գործարքը, որը պղնձամոլիբդենային եւ պղինձ-ոսկու հանքավայրեր է հետախուզում Կոլումբիայում, Կանադայում եւ Արգենտինայում:

2022 թ. սեպտեմբերի 20-ի դրությամբ «Anglo Asian Mining»-ի բաժնետոմսերի 43 տոկոսը կենտրոնացած է դրա տնօրենների եւ սրանց հետ փոխկապակցված անձանց ձեռքում:

Գլխավոր բաժնետերը 69-ամյա Մոհամադ Ռեզա Վազիրին է (Mohammad Reza Vaziri), որն ունի 28,67 տոկոս: Վերջինս նաեւ ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենն է:

Ռեզա Վազիրին բարձրաստիճան պաշտոնյա է եղել Իրանում մինչեւ 1979 թ. Իսլամական հեղափոխությունը, որը գահընկեց արեց այդ երկրի շահ Մոհամադ Ռեզա Փահլավիին: Հեղափոխությունից տուժածներից մեկն էլ Ռեզա Վազիրին էր, որն այնուհետ արմատներ գցեց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Ադրբեջանում. երկրներ, որոնց հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօր, մեղմ ասած, ոչ բարեկամական են:

Բրիտանական ընկերության մյուս խոշոր բաժնետերը, որին պատկանում է 9,38 տոկոս, 83-ամյա Ջոն Հենրի Սունունուն է (John Henry Sununu), որը նաեւ դրա տնօրենների խորհրդի անդամ է որպես ոչ գործադիր տնօրեն (non-executive director): Հանրապետական Սունունուն, որը հոր կողմից հունական եւ լիբանանյան ծագում ունի, իսկ մոր կողմից՝ հունական եւ իսպանական, 1983-1989 թթ. եղել է ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի նահանգապետը, իսկ 1989-1991 թթ. (Ջորջ Բուշ ավագի օրոք)՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը:

Մանրամասաները՝ սկզբնաղբյուր կայքում։