Պուտինն այցելել է հատուկ գործողության գոտի

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ ռազմական հատուկ գործողության անցկացման գոտի այցելելու լուրը։ Նա այդ մասին ասել է «Ռոսիյսկայա գազետա»-ին։

Պետդումայի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլևն ավելի վաղ Telegram-ում գրել էր, որ Պուտինն այցելել է հատուկ գործողության անցկացման գոտի, եղել է ռազմական հատուկ գործողությանը ներգրավված զորքերի միացյալ շտաբում, ծանոթացել շտաբի աշխատանքներին, առանձին հանդիպումներ ունեցել հրամանատարների հետ և լսել նրանց զեկույցները։

«Եթե նա նկատի ունի շտաբը, որտեղ եղել է ուրբաթ օրը, ապա այո՛», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նոյեմբերին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբաս կայցելի, բայց հստակծրագիր դեռ չկա։