Խաղաղապահները շարունակում են բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության այսօրվա տեղեկագրում։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 7 դիտակետի շրջանում իրավիճակն անփոփոխ է»,– նշված է հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։