Պետդուման ընդունել է ՌԴ սահմանները վիճարկող քարտեզների տարածման համար տուգանք սահմանող նախագիծ

Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ տարածքային ամբողջականությունը վիճարկող քարտեզներ կամ պատկերներ տարածելու համար տուգանքներ սահմանելու կամ մինչև 15 օր ժամկետով կալանքի մասին օրինագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Մինչև մեկ միլիոն ռուսական ռուբլի տուգանք կարող է սահմանվել:

Փոփոխություններն արվում են «Ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» դաշնային օրենքի 1-ին հոդվածում։

Եթե ​​օրինագիծն ընդունվի, քարտեզագրական և այլ փաստաթղթերն ու պատկերները, որոնք վիճարկում են Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, նույնպես կդասակարգվեն որպես ծայրահեղական նյութեր։