ԱԺ «Հայաստան» խմբակցության 4 նոր պատգամավորը երդվեցին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստի սկզբում տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և պատգամավորական մանդատները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին չորս արձանագրությունները:

Ըստ այդմ, մանդատները տրվում են «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածուներ Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն նորընտիր պատգամավորները ԱԺ դահլիճում երդվեցին: