Գալուստ Սահակյանն ինքնատիպ էր. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. «Ցավակցություններս եմ հղում պետական-քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ։

Գալուստ Սահակյանն ինքնատիպ էր պետականության իր խորին գիտակցումով և ազգային գաղափարախոսության սեփական ընկալումով։

Ուրույն էր նրա ներկայությունը Հայաստանի քաղաքական դաշտում, և ցավալի կլինի նրա բացակայությունն այնտեղից։

Մխիթարանքի խոսքերս եմ ուղղում Գալուստ Սահակյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը»: