Արցախում մանկական կերի խնդիր կա. հաջակցություն արցախցի մայրերի՝ մի խումբ ծնողներ նամակ են հանձնել ՄԱԿ գրասենյակին

Մի խումբ ծնողներ իրենց երեխաների հետ այսօր նամակ են հանձնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Նամակում նրանք ներկայացրել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, այդ թվում՝ մանկական կերի սուր պակասը։ Ծնողների խոսքով, այս քայլով փորձում են աջակցել արցախցի այն մայրերին, որոնք այս օրերին մեծ դժվարությամբ են կաթնախառնուրդներ ձեռք բերում դեղատներից իրենց երեխաների համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Շրջափակման մեջ են մնացել Արցախի 120 հազար բնակիչներ, այդ թվում 30 հազար անչափահասներ։ Ութ օր է՝ Արցախ անհնար է մթերքներ և դեղորայք հասցնել։ Ավելի քան հազար մարդ, այդ թվում երեխաներ, մնացել են ճանապարհին։