Լևոն Տեր-Պետրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց: Նա գտնվում է «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում:

Այս առնչությամբ Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հայտնում եմ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում»: