Բարի երթ «Սերունդ»-ին, որ Արցախը մնա հայկական

«Սերունդ»  Համահայկական հիմնադրամը ստեղծվեց ադրբեջանաաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծած  44-օրյա պատերազմից հետո՝  2021 թվականի հունվարի 21-ին: Հիմնադրամի ստեղծման նպատակն է՝ անել հնարավորը, որպեսզի պատերազմի հետևանքով մարդկային, տարածքային հսկայական կորուստներ կրած Արցախի Հանրապետությունը կարողանա շտկել իր մեջքը:

Արցախի  ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար Հիմնադրամն այսօր իրականացնում է ազգանվեր ծրագիր, ըստ որի, Արցախում ծնված երեխաներին՝ մինչև 16 տարի և 8 ամսականը լրանալը, պետք է տրամադրվի ամսական 50 000 դրամ օժանդակություն, եթե բնակվում են իրենց համայնքում:

Հիմնադրամն իր ծրագրի առաջին փուլը կսկսի իրականացնել Արցախի Չարեկտար և Եղցահող գյուղերից: Հիմնադրամի ռեսուրսների ավելացմանը զուգահեռ՝ իրականացման աշխարհագրությունը կընդլայնվի։

Ազգային այս ծրագիրը կարող է իրականություն դառնալ միայն հայության աջակցությամբ: Հիմնադրամը կոչ է անում հայերին դառնալ հիմնադրամի ամենամսյա նվիրատու, իրենց  օժանդակությամբ նպաստել, որ Արցախի մեր քույրերն ու եղբայրները կարողանան  ապրել Արցախում, շենացնենք ու ամրացնենք  Արցախը, որպեսզի կանգուն մնա հայկական Արցախը:

Տեսանյութում կարող եք դիտել՝ ինչպես կատարել նվիրաբերություն։

Նորություններին կարող եք ծանոթանալ՝ հետևելով հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: