ՌԴ Պետդումայի միջոցառմանը հանդես կգամ ելույթով․ Հայկ Մամիջանյանը Մոսկվայում է

Քիչ առաջ ժամանեցի Մոսկվա, որտեղ ՌԴ Պետական Դումայի կազմակերպած միջոցառման շրջանակներում վաղը հանդես կգամ ելույթով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

««Լաչինի միջանցքը նաեւ քո կյանքի ճանապարհն է…»

Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի, անկախ քաղաքական պատկանելությունից եւ մեզ տարանջատող այլ երկրորդական գործոններից։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

ՀԳ

Քիչ առաջ ժամանեցի Մոսկվա, որտեղ ՌԴ Պետական Դումայի կազմակերպած միջոցառման շրջանակներում վաղը հանդես կգամ ելույթով:

Տեղեկացնեմ նաև, որ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները վաղը նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ առաջարկվելու է Ադրբեջանի գորողծողությունները դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծ»,- գրում է Մամիջանյանը։