Լաչինի միջանցքի խնդրով միջազգային հանրության հրատապ արձագանքը պարտադիր է. ՀՀ նախագահ

Լաչինի միջանցքի հետ կապված խնդրի առնչությամբ միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է։ Twitter–ի իր էջում նման գրառում է արել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ավելի քան 120 000 երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական հասանելիությունից դեպի Հայաստան և մնացյալ աշխարհ։ Արդեն 2-րդ օրն է` Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ»,–գրել է նա։