Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 29

Սկիզբը` այստեղ 

Համաշխարհային միջուկային պատերազմի սպառնալիքն աճում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Այդպիսի վտանգը (միջուկային պատերազմի.- ՏԱՍՍ) աճում է, այստեղ ինչո՞ւ մեղքը թաքցնել ТАСС -ի տեղեկացմամբ , ասել է պետության ղեկավարը:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, այլ երկրներում միջուկային զենք չի պահում և չի անցկացնում այն ​​հրթիռներով ուրիշ երկրներ հասցնելու զորավարժություններ:

«Ամերիկյան, այսպես ասած, մարտավարական միջուկային զենքերը մեծ քանակությամբ տեղակայված է եվրոպական տարածքում,- РБК-ի տեղեկացմանբ, ասել է ՌԴ նախագահը:- Մենք մեր զենքը ոչ մեկին չենք տվել, չենք տալիս, բայց, բնականաբար, մեր դաշնակիցներին կպաշտպանենք մեր ունեցած բոլոր միջոցներով, եթե դա պահանջվի»:

Պուտինը մեկ անգամ ևս նշել է, որ Ռուսաստանն այլ երկրների տարածքում միջուկային զենք չունի, բայց ունեն ամերիկացիները։

«Եվ Թուրքիայում, և մի շարք այլ երկրներում, Եվրոպայում,- հավելել է նա։- Նրանք, այդ երկրներն անցկացնում են կրիչների օգտագործման հնարավորության վարժանքներ ամերիկյան միջուկային զենքի կիրառման համար։ Մենք սա առայժմ դեռ չենք արել»։

Երկու օր առաջ էլ Չինաստանի պաշտպանության նախարարությունն է ԱՄՆ-ին մեղադրել միջուկային զենքի կիրառման շեմը նվազեցնելու մեջ: Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Քեֆեյը քննադատաբար անդրադարձել է միջուկային եռյակի արդիականացման և մարտավարական միջուկային զենքերի հետագա տեղակայման ԱՄՆ կառավարության քաղաքականությանը:

«ԱՄՆ-ն տիրապետում է աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցին, շարունակում է թարմացնել իր եռյակը (ծովային, ցամաքային և օդային բազայավորման միջուկայւն զենքերը.- Ա.Հ>), ակտիվորեն զարգացնում է առաջնագծում մարտավարական միջուկային զենք տեղակայելու պլաններ, իջեցնում է միջուկային զենքի կիրառման շեմը, իրականացնում միջուկային զենքի տարածում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև անվտանգության մասին եռակողմ համաձայնագրի միջոցով, ինչն ամեն օր նրանց դարձնում է միջուկային հակամարտության ավելի մեծ աղբյուր»,- ТАСС-ի տեղեկացմամբ, ասել է Թան Քեֆեյը:

Օրերս РБК-ի հրապարակումից հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է պաշտպանության համար ռեկորդային` 858 միլիարդ դոլար արժողության բյուջեն: Պաշտպանական բյուջեի նախագծի ծավալը ավելի քան 110 մլրդ դոլարով ավելին է, քան անցյալ տարվանը։ Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է 6 մլրդ դոլարի հատկացում` Ռուսաստանին Եվրոպայում «զսպելու»  համար, ինչպես նաև լրացուցիչ 800 մլն դոլար՝ Ուկրաինային օգնելու համար։

858 միլիարդ դոլարից նախատեսվում է 138,6 մլրդ դոլար նախատեսվում է ռազմական ոլորտում հետազոտությունների և մշակումների համար, 30,5 մլրդ դոլար` միջուկային էներգիայի ոլորտում գործունեության համար; Խնդիր է դրված նաև հասնել Ռուսաստանի բացառմանը միջազգային կազմակերպություններից, այդ թվում ՝ G20-ից:

2021 թվականին ԱՄՆ պաշտպանության բյուջեն կազմել է 740,5 մլրդ դոլար (երկրի ՀՆԱ-ի մոտ 3,5%-ը), 2020-ին՝ 740 մլրդ դոլար, 2019-ին՝ 738 մլրդ դոլար: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը դեկտեմբերի 6-ին ասել է, որ Վաշինգտոնն արդեն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 19 մլրդ դոլար և «ներգրավել» դաշնակիցներին ու գործընկերներին` Կիևին աջակցելու համար։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումում և անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման Արևմուտքի համառ քաղաքականությանը, Коммерсантъ-ի տեղեկացմամբ , ասել է. «Արևմուտքը չի ամաչում իր նպատակներին հասնելու միջոցներից, երբ դա ձեռնտու է իրեն, երբ անհրաժեշտ է ապակայունացնել այս կամ այն շուկան կամ, ընդհակառակը, առանց խղճի խայթի, ձեռքը դնել ցանկացած երկրի բնական հարստության վրա, կենսական շահերի գոտի են հայտարարվում ամերիկյան ափերից տասնյակ հազարավոր մղոններ հեռավորության վրա գտնվող հողերը»:

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում երեկ մեկ այլ առիթով ճիշտ է ասել, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար լավ ռուսներ չկան:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան