Լավագույն տարբերակն է, որ ՄԱԿ ԱԽ-ը ՌԴ խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ՝ անորոշ ժամանակով. Դավիթ Բաբայան

Արցախը ցեղասպանության վտանգի տակ է հայտնվել.  քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է քայլեր ձեռնարկի՝ Արցախին օգնելու, սատարելու: Այս մասին «Ֆեսյբուքի» իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

«Լավագույն տարբերակն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուսական խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ, այսինքն՝ նաև իրենք արտոնեն ռուս խաղաղապահների առկայությունը և տեղակայումը Արցախում՝ ոչ միայն մինչև 2025 թիվը, այլ նաև անորոշ ժամանակով, քանի չի կարգավորվել հակամարտությունը»,- նշել է նա։