Ադրբեջանն Իրանից անջատվել է ղաջար թագավորների ապաշնորհության պատճառով. Ալի Ֆադավի

ԻՀՊԿ փոխհրամանատար, գեներալ Ալի Ֆադավին զգուշացրել է Իրաքի հյուսիսային շրջանի անջատականներին, նշելով. «Մենք դեռ համբերում ենք, սակայն դրանից հետո դիմելու ենք ուղիղ գործողությունների»: Գրում է ParsToday-ը։

Նա հավելել է. «Մենք ընդունում ենք միայն Իրաքի կենտրոնական իշխանությունը»:

Գեներալ Ֆադավին ասել է. «Ադրբեջանն Իրանից անջատվել է ղաջարական թագավորների ապաշնորհության պատճառով։ Ադրբեջանի ժողովուրդը շիա հավատացյալ է, որը չի կորցրել իր հավատքը, չնայած կումունիսնտների 70 տարի տևած ճնշումներին։ Որպես կանոն, այնտեղ պետք է լինի իշխանություն, որը հատուկ ուշադրություն դարձնի Ադրբեջանի շիա մեծամասնությանը»։

Նրա խոսքով. «Սիոնիստները համոզված են, որ ռեժիմը չի տեսնի իր 80-ամյակը, այսինքն 6՝ տարի ավելի կյանք չունի: Մեր անվտանգության ուժերի շնորհիվ մենք ձերբակալել ենք և շարունակելու ենք ձերբակալել մեծ թվով սիոնիստ լրտեսների»:

Նշելով, որ Իրանի գերձայնային հրթիռի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում, Ֆադավին հավելել է. «Ամերիկացիները շատ քիչ տեղեկություն ունեն մեր հնարավորությունների մասին, սակայն եթե իրենց հաշվարկներում սխալ թույլ տան, կծանոթանան այդ հնարավորությունների հետ»: