Գերմանիան հրաժարվել է Ուկրաինային փոխանցել «Պատրիոտ» ԶՀՀ. Լեհաստանի ՊՆ

Գերմանիան հրաժարվել է Ուկրաինային փոխանցել «Պատրիոտ» (Patriot) զենիթահրթիռային համակարգերը, դրանք կտեղակայվեն Լեհաստանում, հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

«Գերմանիայի պաշտպանության նախարարի հետ խոսելուց հետո ես հիասթափված էի Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու որոշումից: Արևմտյան Ուկրաինայում «Պատրիոտ»-ի տեղակայումը կբարելավի լեհերի և ուկրաինացիների անվտանգությունը»,- «Թվիթերում» գրել է Բլաշչակը:

Նա նշել է, որ Վարշավան սկսում է համակարգել արձակման կայանների առաքումը Լեհաստան և դրանց միացումը տեղական կառավարման համակարգին։

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն ավելի վաղ հայտարարել էր Լեհաստանի տարածքում «Պատրիոտ»-ի տեղակայման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։