Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ իր տարածքում Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման համար. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման համար, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ քաղաքական գործիչների զրույցը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի Դաշնության տարածքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանն իհարկե պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանում կայանա մինչև տարեվերջ։

Նա նաև նշել է, որ եթե այս հանդիպման վերաբերյալ որոշակի ըմբռնում ձեռք բերվի, ապա այդ մասին կհաղորդվի։