Ակնհայտորեն, մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է․ Տիգրան Աբրահամյան

Այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է Արցախի ու Հայաստանի շուրջ, ցավոք,  դրական կամ լավատեսական մտքեր արտահայտելու հնարավորություն չի ստեղծում։ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին ակտիվ տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական ու ռազմական նախապատրաստություն է իրականացնում, որը շատ նման է մարտական գործողությունների վերսկսմանը», – ։
Նա նշեց, որ Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախավորում է ոչ միայն Արցախի ու Հայաստանի  առաջնագծում տեղակայված մարտական դիրքերը, ռազմական օբյեկտները, նաև քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին։
«Ակնհայտորեն, մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է։ Այս իրավիճակում շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ է իրականում անում պետությունը, ի՞նչ է իրականում անում իշխանությունը զսպելու, կանխելու կամ հնարավոր գործողությունների վերսկսման պարագայում Ադրբեջանի մռթին հասցնելու համար», – ասաց Տիգրան Աբրահամյանը։