Բայդենն նշել է Պուտինի հետ շփումների հնարավորությունը մեկ պայմանով

Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է, որ դեռ չի ծրագրում շփումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ընդունում է նման հնարավորությունը, եթե ՌԴ ղեկավարը շահագրգռվածություն ցուցաբերի դադարեցնել ուկրաինական հակամարտությունը։

«Փաստն այն է, որ ես մտադիր չեմ մոտ ապագայում կապ հաստատել պարոն Պուտինի հետ: Պարոն Պուտին… այստեղ ես պետք է շատ ուշադիր ընտրեմ իմ խոսքերը: Ես պատրաստ եմ խոսել պարոն Պուտինի հետ, եթե նա իսկապես պատերազմն ավարտելու շահագրգռություն ցուցաբերի»,- ասել է Բայդենը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բացի դրանից, Բայդենն ընդգծել է, որ ապագայում Ռուսաստանի նախագահի հետ ցանկացած շփում հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը խորհրդակցի ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ։

«Ես չեմ պատրաստվում դա անել (խոսել Վլադիմիր Պուտինի հետ – խմբ.) ինքնուրույն»,- Սպիտակ տան ղեկավարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։