Այս պահի դրությամբ, դեռևս 3 զինծառայողի ճակատագիրը հայտնի չէ․ Պատգամավոր

Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի պաշտոնական թիվն այս պահի 233-ի է հասնում։

Վերջին անգամ Ադրբեջանը հայկական կողմին 13 զինծառայողի մարմին է հանձնել, որոնք այս պահին նույնականացման փուլում են։

Ավելի վաղ՝ մինչև մեր զինծառայողների մարմինների հանձնումը, իշխանությունը հայտնում էր 16 անհետ կորածի մասին, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ, դեռևս 3 զինծառայողի ճակատագիրը հայտնի չէ։

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից