Ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների արժեքը 8.6 տոկոսով բարձրացել է

2022-ի սեպտեմբերին ռեստորանների և հյուրանոցների մատուցած ծառայությունների արժեքը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ 8.6%-ով բարձրացել է։«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կենտրոնական բանկի տեղեկագրերից։ Այս ցուցանիշը 0.09%-ով նպաստել է երկրի ընդհանուր գնաճին։