Մեր տարածաշրջանում չի կարող հաստատվել կայուն և երկարաժամկետ խաղաղություն, քանի դեռ․․․

Հինավուրց իրանական երկրամաս Ատրպատականի անվանումը յուրացրած արհեստածին Ադրբեջանի գոյությունը, առավել ևս հենց Ատրպատականին ասհմանակից տարածքում լուրջ մարտահրավեր է Իրանի համար, եթե նույնիսկ մի պահ նկատի չառնենք այն, որ Բաքվի բռնապետական վարչախումբը այդ կազմավորումը դարձրել է հակաիրանական գործողությունների ակտիվ որջ։

Մեր տարածաշրջանում չի կարող հաստատվել կայուն և երկարաժամկետ խաղաղություն, քանի դեռ թուրքական ծավալապաշտության ծրագրի շրջանակներում հակահայկականության, հակաիրանականության և հակառուսականության պատվար դարձած այս քաղցկեղային գոյացությունը կա ներկայիս ձևաչափով և անվանումով։

Հետևաբար նաև էրդողանական վարչախմբի հեռագնա համաթուրանական ծրագրերը խանձարուրում խեղդելու համար Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորումը պետք է վերաձևվի մի քանի էթնիկական միավորների բնականոն պետականությունների, որով արդարաբար կլուծվի ոչ միայն հայկական հարցի կովկասյան բաղադրիչը, այլ նաև հնարավորությւոն կընձեռվի մի քանի հնամյա կովկասյան և իրանական ժողովուրդների ազատվելու «թուրանական» բռնազավթումից, իսկ էթնիկ ադրբեջանցիներին կփրկի ալիևյան մարդատյաց վարչախմբից՝ մեր ողջ տարածաշրջանին տալով խաղաղ կերպով կայուն զարգացման հույս և հեռանկար։

 

Վարդան Ոսկանյան