ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Ջերմուկում է, տեղեկանում ենք համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ դեսպանը ծանոթացել է քաղաքին և սեպտեմբերի 12-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, համայնաքապետարանը հաղորդագրություն էր տարածել նաև, որ Ջերմուկում այս օրերին մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները։