Արցախի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի անկյունն է

Արցախի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի անկյունն է, որտեղ կարելի է հանդիպել նրա կյանքի տարբեր հաղթական դրվագները հավաստող լուսանկարների, մեդալների, դիպլոմների։

Անդրանիկը ուժը, կամքը, պայքարը, հաստատակամությունն ու հաղթանակն իր մեջ կրող հայրենասեր տղա էր, ով իր ծառայակից ընկերների հետ Արցախի ու Հայաստանի պաշտպանության Սուրբ առաքելությունն իրականացնելիս 2016 թվականի ապրիլին նահատակվեց Մարտակերտի 116 դիրքում։

Ի պատիվ նրա ընկերների, թշնամուն ընդամենը մի քանի ժամ հաջողվեց դիրքն իր վերահսկողության տակ պահել. տղերքը Անդրանիկի, Կյաժի, Քյարամի, Ուրֆանյանի վրեժը լուծեցին՝ ադրբեջանցիներին ջարդելով հետ շպրտեցին ելման դիրքեր։

Ազգային ազատագրական պայքարում ընկած մեր տղաներն իրենց արյամբ սրբացրել են հողը, կյանքի, հաղթանակի և ազատության հնարավորություն ստեղծելով բոլորիս համար։

Պայքարին այլընտրանք չկա, որ ճակատում էլ լինի՝ պետք է գնալ ու հաղթել։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից