Փչացրել ենք մեր հարաբերությունները դաշնակից ՌԴ հետ, իսկ Արևմուտքը կանգնել է բռնապետ Ալիևի կողքին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:

 ՀՀ ղեկավարությունը 605 000 կյանք զոհելուց, Արցախը կորցնելուց ու մեզ կոտրելուց հետո, գուցե, հասկացել է, թե ինչ է ռեալ պոլիտիկը, ինչ ուժեր են կառավարում աշխարհը և բառերով, եռագույն գուլպաներով, կաթսաներ խփելով, մուրճ ճոճելով հարցեր չեն լուծում։

  • Միայն փաստաթղթով խաղաղություն չի կարող ապահովվել։
  • Մենք չունենք որևէ դիվանագիտական լծակներ ոչ հյուսիսում՝ ՌԴ ու ՀԱՊԿ-ի հետ, ոչ Արևելքում։ Մենք երկու ճակատներում պարտվեցինք, ինչը վտանգավոր է Հայաստանի համար։
  • Շատ ցավալի է, որ մեր պես խելացի ժողովուրդն անվերջ խաբվում է։ Սա ռեալ պոլիտիկի մեր երրորդ դասն է։ Առաջինը խաբվեցինք 1878-ին Բեռլինի կոնգրեսում, որտեղ 61-րդ հոդվածով Արևմտյան Հայաստանին եվրոպական երկրները խոստանում էին պաշտպանություն, անվտանգություն, բարեփոխումներ, որից հետո արևմտահայերը ցեղասպանվեցին։ Որոշ երկրներ դատապարտեցին, բայց մինչ հիմա Մեծ Բրիտանիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, որովհետև նրա շահերը դա են թելադրում։ Իսկ մենք կորցրինք Արևմյան Հայաստանը։ Երկրորդ դասը 1920-ին էր, երբ մենք ապրում էինք հեքիաթներով, պահանջում էինք Սևրի պայմանագրի Հայաստան։ Հրաժարվեցինք ՌԴ-ի, Թուրքիայի հետ գալ համաձայնության ու կորցրինք Արևելյան Հայաստանի կեսը՝ Կարսը, Անին, Արարատը, Նախիջևանն ու Արցախը։ Հիմա կանգնած ենք երրորդ «դասի» առաջ և դարձյալ չենք ուղղվում, չենք սովորել, որ աշխարհում ամեն ինչ հիմնված է ուժի ու շահերի վրա։ Մենք դա չենք ուզում հասկանալ, գուցե արտիստների ա՞զգ ենք, գուցե բանաստեղծների ու կոմպոզիտորների ազգ ենք ու չենք ուզում իրատեսորեն նայել աշխարհին։
  • Ով ուժեղ է՝ նա էլ ճիշտ է։
  • Հին աշխարհակարգի փլուզման սցենարիստը Արևմուտքն է։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ողբերգական սխալ էր։
  • 2018-ին այս թիմը եկավ իշխանության կոնկրետ սցենարով՝ Արցախը հանձնել, ՌԴ-ն՝ 102-րդ ռազմաբազայով հեռացնել Հայաստանից, Իրանի հետ հարաբերությունները վատացնել։
  • Մեզ ասում էին, եթե ուզում եք կոռուպցիայից ազատվել, ուրեմն ՌԴ-ից պետք է ազատվեք, իսկ ՌԴ-ից ազատվելու համար պետք է Արցախից ազատվեք։
  • Մենք ապրում ենք երկերեսանի աշխարհում։ Համարում են, որ արցախցիները ինքնորոշման իրավունք չունեն, Ղրիմը ՌԴ-ի համար ունի, բայց Արևմուտքի համար չունի, Կոսովոն Արևմուտքի համար ունի՝ ՌԴ-ի համար չունի․ ամեն ինչը կախված է շահերից։
  • Մեզ նվեր տրվեց մեր պետականությունը, ինչը հիմա մենք կորցնում ենք։
  • Մենք վերադարձել ենք 1920թ․՝ Ալեքսանդրապոլի պայմանագրին, երբ Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանն են որոշելու, թե Երևանը կմնա՞ հայկական, Էջմիածինը մնալո՞ւ է, թե չէ։ Մենք դառնալու ենք քրդերի պես մի ազգ՝ առանց պետության։
  • Մեր հավատը, թե ժողովրդավարական աշխարհը մեզ կօգնի՝ այդպես չեղավ․․․ Ժողովրդավարական Արևմուտքը կանգնեց բռնապետ Ալիևի կողքին։
  • ԱՄՆ-ը 21-րդ դարում գնում է նոր ցեղասպանության՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում․․․Նրանք չեն ասում, որ պետք է օգնեն ժողովրդավարական թավշյա հայերին։
  • Մենք խոսել ենք սիրում ու խնդրել Արևմուտքին, որ գան մեզ փրկեն։
  • Սպասվում է պլանավորված պատերազմ Սյունիքը տալու համար․․․ Եթե Ադրբեջանն իր ուզածը չստանա, ապա կարող է գնալ նոր պատերազմի, քանի որ ուժը իրենց կողմն է։ Իսկ մենք մեր հարաբերություները վատացրեցինք մեր ռազամավարական դաշնակից պետության՝ ՌԴ հետ ու նաև ՀԱՊԿ-ի հետ․․․

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։