ԵՊՀ պատմության ֆակուլտետի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ծովակալ Իսակով» ֆիլմի կինոդիտումը

ԵՊՀ պատմության ֆակուլտետի նիստերի դահլիճում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ «Ծովակալ Իսակով» ֆիլմի կինոդիտումը:

Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՊՀ մի շարք երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլք:

Ֆիլմը նկարահանվել է բարերար Արթուր Սողոմոնյանի, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և «Partner Film» կինոընկերության նախաձեռնությամբ։