Նա հերթական անգամ ձախողվել է

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Համեմատեք Սերժի ու Նիկոլի ժամանակների ՀԱՊԿ գագաթնաժողովների արդյունքներն ու կհասկանաք, որ  պրոբլեմը Նիկոլի մեջ է։

Երբ շուրջ 20 րոպե Փաշինյանն ելույթ է ունենում ՀԱՊԿ գագաթնաժողովում, բայց այդ ելույթին  չի հաջորդում որևէ հայանպաստ ու արդյունավետ որոշում, նշանակում է՝ նա հերթական անգամ ձախողվել է։

Համեմատության համար նշեմ, որ Ապրիլյան պատերազմից հետո, 2016-ի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ու կարևորել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայանպաստ պայմանավորվածությունների իրականացումը։

Այնպես որ, Սերժի ժամանակ Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաևն էին հայանպաստ հայտարարություն ընդունում, իսկ Նիկոլի ժամանակ այնքան է տխուր վիճակը, որ հենց Նիկոլն է ստիպված հրաժարվում հայտարարության ստորագրումից։

Ասել ռուսին՝ до чего мы докатились»։