Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Ստանիսլավ Զասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին իր առաքելությունն ավարտող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին պարգևատրեց ՀԱՊԿ առաջին աստիճանի պատվո նշանով։

Փաշինյանը` որպես ներկա պահին կազմակերպությունը ղեկավարող երկրի վարչապետ, շնորհակալություն հայտնեց Զասին գլխավոր քարտուղարի պաշտոնում եռամյա աշխատանքի համար։

Ստանիսլավ Զասն էլ շնորհակալություն հայտնեց իրեն այդ պատվին արժանացնելու ու եռամյա համատեղ աշխատանքի համար։

«Այդ երեք տարիներն իրականում շատ բարդ էին մեզ ու մեր կազմակերպության համար, բայց մենք էական բացթողումներ թույլ չտվեցինք, հակառակը` մեզ հաջողվեց կոփվել ու որոշ քայլեր առաջ անել»,– ասաց Զասը։