ՀԱՊԿ գագաթնաժողովի պատճառով Երևանում ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մի շարք փողոցներ
Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
«Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Դվին հյուրանոցային համալիրի տարածքում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը: