Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Իրանում

Անկեղծ ասած, ներքաղաքական անցուդարձը ինձ այլևս չի հետաքրքրում մի շատ պարզ իրավիճակից ելնելով՝ նիկոլին բանի տեղ չեն դնում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ աշխարհում:

Իսլամական Հանրապետությունն ակտիվացրել է քրդական շրջաններում հակակառավարական ցույցերը ճնշելու իր գործողությունները՝ տեղակայելով ռազմական տեխնիկա:

Մահաբադ քաղաքում կատաղի բախումներից հետո, բողոքի ցույցեր են անցկացվել՝ ի նշան համերաշխության Մահաբադի հետ, և Իրանի այլ քաղաքներում նույնպես ցուցարարներ  են դուրս եկել փողոց։

Իրանի փողոցները նման են մարտադաշտի՝ լսվում են ծանր զինատեսակների ձայներ, անդադար կրակոցներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է քրդական շրջաններում իր ուժերը՝ «ահաբեկչական անջատողական խմբավորումներին» հակազդելու համար։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտահոգություն է հայտնել, որ «Իրանի իշխանությունները ուժեղացնում են բռնությունը ցուցարարների նկատմամբ»։

Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Իրանում։ Արևմուտքը կիրառոմ է բոլոր մեթոդները, որոնք կիրառել է շատ երկրներում՝ իրավիճակը ապակայունացնելու համար։  Աստված մի արասցե, եթե Իրանի պետականությունն փլուզվի. մենք մնալու ենք այդ փլատակների տակ, բազմաթիվ կորուստներով, թե՛ մարդկային և թե՛ տարածքային։ ՌԴ-ն  նույնպես պետք է զգոն լինի, որովհետև այն ամենը, ինչ մշակվում է արևմուտքի կողմից Իրանում, հետո տեղափոխվելու է Ռուսաստան, ուստի, տարածաշրջանում Հայաստանը միակ պետությունն է, որի շահերը ուղիղ համընկնում են ՌԴ-ի շահերի հետ և ՌԴ-ն պետք է շահագրգռված լինի Հայաստանի հետ միասին կանխել արևմուտքի բոլոր ոտնձգությունները Իրանի Իսլամական Հանրապետության նկատմանբ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից