Ըստ Ալիևի` ո՞րն է Վարդանյանի կամ Կրեմլի «հստակ օրակարգը» Արցախի հարցում. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Իլհամ Ալիևն այսօր անձամբ է անդրադարձել Ռուբեն Վարդանյանին։ Ալիևը նշել է. «Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Մոսկվայից ուղարկված Վարդանյանն է, նա ուղարկվել է շատ հստակ օրակարգով»։
Հ.Գ․ Հետաքրքիր է, ըստ Ալիևի, ո՞րն է Վարդանյանի կամ ինչպես ինքն է պնդում` Կրեմլի օրակարգը Արցախի հարցում»: