Խաղաղության պայմանագիրը կկապի Ադրբեջանի ձեռքերը, այն ձեռքերը, որոնք ուզում է հասցնել Սյունիք, Գեղարքունիք․ Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանը երեբք չի թաքցրել, որ ինքը հարցերը լուծելու մեկ տարբերակ գիտի։ Մինչև 2020թ․-ի սեպտեմբերի 27-ը , պաշտոնական Բաքուն մշտապես աշխարհին զգուշացրել է, որ հարցը լուծելու է ռազմական ճանապարհով։ Ադրբեջանը պարզապես սպասում էր այն պատմական ժամանակաշրջանին, երբ իր համար բարենպաստ կլիներ նաև աշխարահաքաղաքական խաղերը։

Ադրբեջանում հաշվարկել էին ամենին ինչ՝ սկսած եղանակային պայմաններից, վերջացրած աշխարահաքաղաքական իրավիճակներից։

Մեզ համար չպետք է սա անակնկալ լիներ, ինչպես նաև մեզ համար չպետք է նորություն լինի, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագրի ստորագրումից։

Խաղաղության պայմանագիրը կկապի Ադրբեջանի ձեռքերը, այն ձեռքերը, որոնք ուզում է հասցնել Սյունիք, Գեղարքունիք։

Ադրբեջանն այս անգամ փորձում է դրան հասնելու համար ավելի հեռուն գնալ։ Իր հովանավորներին խոստանում է ճակատ բացել Իրանի դեմ, եթե իրենք աչք փակեն Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատամամբ հնարավոր ռազմական գործողությունների վրա։

Վստահ կարող եմ ասել, որ եթե Ադրբեջանի նախկին հաշվարկները արդարացան, ապա այս դեպքում չի կարող արդարացում լինել և հնարավոր է, որ Ադրբեջանը դառնա բախումների դաշտ։

Ամեն դեպքում սա ևս հաշվի են առել Ադրբեջանում, հենց դրա պատճառով Արցախից օկուպացված բնակավայրերում չեն շտապում վերաբնակեցում իրականացնել, փորձելու են հենց այդ շրջաններ տեղափոխել հնարավոր ադրբեջանաիրանական բախումները։

Քանի որ Բաքվի բռն шպետը անկախատեսելի է դարձել, դժվար է ասել, կգնա՞ նա Իրանի հետ առճակատման թե ոչ, բայց եթե ամեն դեպքում չլսի ավագ եղբորը՝ Թուրքիային, և գնա բախման, ապա այն դափնիները, որն ինքն իրեն է շռայլել 2020-ից հետո, դառնալու են առ ոչինչ, իսկ ինքը իր իսկ երկրի թշնшմի․․․

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից