Արցախի ԱԺ պատգամավորները երախտիքի խոսք են հղել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին

ԱՀ ԱԺ « Արցախ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակի անդամ պատգամավորները երախտիքի խոսք են հղել Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո ՌԸՏԱՅՈյին, Սենատի Արտաքին Գործոց եւ Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան ԿԱՄԲՈնին, Սենատի Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիանս ԱՍՍԱՍՍԻն, Սենատի Սոցիալիստական խմբակցության նախագահՊատրիկ ԿԱՆՆԵՐին, Սենատի «Կենտրոնական ուժերի Միություն» խմբակցության նախագահ Հերվե ՄԱՐՍԵԼին,

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ ԴԸՎԻՆԱԶին՝ Սենատում «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման, հայաստանյան տարածքից վերջինիս անհապաղ նահանջի, 2020 թ.նոյեմբերի 9-ի համաձայնագրի հարգման ստիպման և երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության կոչ անող» բանաձեւի համատեղ առաջարկության համար։