Ստամբուլի «ահաբեկչության» մեջ Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը բլոգեր, «Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանն է։

Անդրադառնալով օրերս Ստամբուլում տեղի ունեցած պայթյունին և դրա հեղինակին` բլոգերը շեշտեց․«Չնայած Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հերքեց իրեն վերագրվող «մեղքը», սակայն հավանական է, որ նրանք են հեղինակը, բայց դա պնդել չենք կարող։ Հետաքրքրական է, որ երբ ԱՄՆ-ը առաջինը ցավակցական նոտա հղեց Թուրքիային, Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ տպավորություն է, թե հանցագործը վերադառնում է հանցագործության վայր՝ դրանով մեղադրելով ԱՄՆ-ին Ստամբուլի ահաբեկչության մեջ։ Կա ևս մեկ փաստ, որի վրա քչերն են ուշադրություն դարձրել, երբ պաշտոնապես լուրեր տարածվեցին, որ մեղավորը հայտնաբերվել է, պարզվեց՝ նա մի աղջիկ է, որի հագուստի վրա անգլերեն տառերով գրված է MEW YORK, կարծում եմ՝ սա ևս պատահականություն չէ»,-ընդգծեց Միկա Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում