Մակրոնը Սի Ծինփինին խնդրել է Պուտինին հորդորել վերադառնալ բանակցություններին. ԶԼՄ

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը խնդրել է նրան հորդորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերադառնալ Կիև ի հետ բանակցություններին, տեղեկացրել է «Բլումբերգ» գործակալությունը՝ հղում կատարելով անունը չնշած ֆրանսիացի պաշտոնյային։

«Հանդիպման ժամանակ Մակրոնը խնդրել է Սի Ծինփինին հորդորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ դեէսկալացիայի և վերադառնալ բանակցություններին»,- գործակալությունը մեջբերել է պաշտոնյայի խոսքերը։

Ինչպես տեղեկացրել է պաշտոնյան երկու նախագահների հանդիպումից հետո, Չինաստանի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ Ուկրաինայի հակամարտության հարցում դառնում է ավելի հավասարակշռված և  կառուցողական։

Տեղեկացվել է նաև, որ Մակրոնը մտադիր է այցելել Չինաստան, երբ հանվեն COVID-19-ի սահմանափակումները։