Ստամբուլում ահաբեկչության հրամանը տրվել է ԱՄՆ-ից. Դողու Փերինչեք

Թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքն ասել է, որ Ստամբուլում ահաբեկչության հրամանը տրվել է ԱՄՆ-ից, տեղեկացրել է Aydınlık թերթը։

«Գրոհի թիկունքին կանգնած ուժը ակնհայտ է։ Կարևոր չէ, թե որ ահաբեկչական կազմակերպությունն է սեղմել ձգանը, հրամանը տալիս է ԱՄՆ-ը։ Եվ Քրդական աշխատավորական կուսակցությունը, և FETÖ-ն (Ֆեթհուլա Գյուլենի՝ Թուրքիայում արգելված կազմակերպությունը), և ԻՊ-ն ու նման կազմակերպությունները կառավարվում են Վաշինգտոնից»,- ասել է Փերինչեքը։

Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական շրջաններից մեկի Իսթիկլալ փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դա ահաբեկչություն էր։ Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, տուժել՝ ավելի քան 80։ Թուրքական իշխանությունները տեղեկացրել են ահաբեկչության մեջ կասկածվողի մասին։ Նշվել է, որ կինը նստած էր նստարանին մոտ 45 րոպե այնտեղ, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը։ Նրա վեր կենալու պահին տեղի է ունեցել պայթյունը։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել էր, որ Անկարան չի ընդունել ԱՄՆ դեսպանության ցավակցությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության առիթով։