Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցն՝ ադրբեջանական վանդալիզմից հետո

Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցն՝ ադրբեջանական վանդալիզմից հետո։ Մեծ Թաղերն առաջին պատերազմում ավելի շատ մասնակցություն է ունեցել, քան ասենք՝ ամբողջ Կոտայքի մարզը։ Նման անհավասարության հիմքերը գցել է հիմնադիր ազգակործան պատուհասը։ Եթե ՀՀ բոլոր մարզերը հավասար մասնակցեին պատերազմին, ամբողջ ՀՀ-ն կսիրեր ու կկապվեր Արցախին, որովհետև մենք սիրում ենք այն, ինչի համար զոհողության ենք գնացել։ Բայց հիմնադիր ազգակործան պատուհասներին դա պետք չէր, ու ոնց Սովետից մնացած ազգային հարստությունն անհավասար բաժանեցին, այնպես էլ ազգային պաշտպանության հարցում գցեցին անհավասարության հիմքերը։ Այդ է պատճառը, որ Մեծ Թաղերի գերեզմանոցն այս վիճակում է, և հիմնադիր ազգակործան պատուհասի հոգեզավակի «շնորհիվ» նույնն է սպասում նաև կոտայքյան գերեզմաններին, քանի դեռ չենք կանգնեցրել Հայաստանի վրա սրընթաց տեղացող թուրքական արշավանքը։

 

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից