Ինչո՞ւ են Թուրքիայի պայթյունի «մեղքը» փորձում գցել հայերի վրա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է կովկասագետ Կարեն Իգիթյանը։

Անդրադառնալով Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին, որի «մեղքը» մի շարք թուրքական և ադրբեջանական լրատվական աղբյուրներ փորձում են բարդել Հայաստանի վրա, կովկասագետը շեշտեց․ «Այն ալիքները, որոնք մեղքը փորձում են գցել հայերի վրա, իրանց նպատակը հասկանալի է, բայց պետք է շեշտել, որ սա պաշտոնական վարկած չի, այլ տեղեկատվական գրոհ։ Կապել հայերին և Հայաստանին այս ահաբեկչական ակտի հետ, նշանակում է լեգիտիմ հիմք ստեղծել ապագայում Հայաստանի վրա հարձակվելու համար։ Չենք բացառում, որ Թուրքիայի պետական մարմինները սկսեն խոսել այս ամենի մասին, որովհետև սա նրանց ձեռնտու է՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա ասելով, որ պահանջում են որոշ մարդկանց իրենց հանձնել։ Օրինակ իրենց կողմից հիշատակված ԱՍԱԼԱ-ի մարտիկներից մի քանի հոգու, որոնք Հայաստանում են ապրում։ Իսկ թե ով է այդ ահաբեկչական ակտն իրականում իրագործել, դեռ շուտ է ինչ-որ բան ասել, որովհետև տարբերակները շատ են»,-ընդգծեց Կարեն Իգիթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում