ՀՀ ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: