Իրանը հայտարարել է, որ մշակել է առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Իրանը մշակել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն։

«Այս նոր հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության փորձարկման բոլոր համակարգերով, և ես չեմ կարծում, որ տասնամյակներ շարունակ կլինեն տեխնոլոգիաներ, որոնք կարող են դիմակայել դրան»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ նոր մշակումը ստեղծվել է թշնամու հակահրթիռային համակարգերը ոչնչացնելու համար։ Ըստ նրա՝ նման զինատեսակների հայտնվելը մեծ թռիչք է հրթիռների արտադրության մեջ։